Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը՝ գոլորշիանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր: Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը: Գետերը, լճերը, աղբյուրները համարվում են ցամաքային ջրեր:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն: Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է: Լճերը քաղցրահամ ջրի բնական ամբարներն են: Հայաստանի ամենամեծ լիճը Սևանն է: Այն աշխարհի ամենաքաղցրահամ և ամենաբարձրադիր լճերից է: Սևանա լճից սկիզբ են առնում Հրազդան գետը, իսկ նրա մեջ են թափվում 28 գետ ու գետակներ: Սևանը հռչակված է իր իշխան ձկով: Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ: Գետերը լինում են լեռնային և հարթավայրային: Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով: Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար: Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ): Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը: Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում: Չորային շրջաններում, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ: Հարցեր և առաջադրանքներ 1. Ի՞նչ է գետը: 2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը: 3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ: 4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:
Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է. ― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։ Որդին ասաց. ― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։ Զարմանում է հայրը և ասում է. ― Այդպես բան անկարելի է։ Որդին ասում է. ― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։ Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։ Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։ Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց. ― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։ Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց. ― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։
2-րդ մաս
Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։ Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։ ― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։ Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։ Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։ ― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։ ― Այո՛,― պատասխանեց աղջիկը։ ― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։ ― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։ Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։ ― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։ Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։ ― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։ Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։ ― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։
3-րդ մաս
Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։ Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց. ― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։ Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։ ― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։ ― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։ Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին. ― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։ Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։
4-րդ մաս
Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները, գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և, աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։ Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։ Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։ Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ հանգստացավ։ Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ չազատվի ձեռքիցը։ Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ, նրանով ծածկեց մի բղուղի բերան։ Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։ Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և սիրուն հագուստով զարդարված։ Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։ ― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․ կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել, երանի միշտ այսպես անե։ Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց. ― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ… ― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։ Այս ասաց պառավը և սկսեց համբուրել ադջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է նա։ ― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես կանեմ։
5-րդ մաս
Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։ ― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։ Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։ Թագավորի որդին ասաց. ― Ես պիտի տեսնեմ նրան։ Պառավն ասաց. ― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։ Տղան ասաց. ― Շատ լավ, բայց չուշացնես։ Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց. ― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։ Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։ Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ՝ սկսեց սրտնեղիլ. ― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։ Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց. ― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։ Աղջիկն ասաց. ― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։ ― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։ Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց. ― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս վազան չոր ճյուղը դալարի։ Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց. «Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան ամուսնացնել՝ նա ասաց. ― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։ Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց. ― Այդպես չէ՞, կաքա՛վ։ Կաքավը պատասխանեց. ― Այդպե՛ս, տիրուհի։ Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց. ― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։ Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։ Աղջիկը շարունակեց. «Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը մի ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը․ եղեգն իսկույն աղջիկ դառավ և ընկղմվեց գետի մեջ»։ ― Այդպես չէ՞, կաքա՛վ։ ― Այդպե՛ս, տիրուհի։ ― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։ Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։ Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել, տուն է ուզում գնալ։ ― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։ Աղջիկը շարունակեց. «Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ։ Թագավորն ասաց. ― Այստեղ սպասի՛ր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։ Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արա՞բ էր արդյոք, թե՞ խափշիկ, բոշա՞ էր, թե՞ ղարաչի[6], խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը, խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան թագավորին հարսնացու»։ ― Այդպես չէ՞, կաքավ։ ― Այդպե՛ս, տիրուհի։ ― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։ Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։ ― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։ ― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը։ Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ, բարին այստեղ։
Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանազան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտակար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարական:
Մետաղային օգտակար հանածոները ձուլում են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն: Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են: Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են: Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտոմեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները: Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները: Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը: Տուֆը թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է: Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք: Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:
Պատկերացնել շանը կամ կատվին առանց պոչի, գրեթե անհնար է: Հետաքրքիր է` կենդանիների ինչի՞ն է պետք պոչը, ինչո՞ւ նրանք պոչ ունեն…
Պարզվում է, որ պոչը շատ կարևոր դեր է խաղում կենդանիների կյանքում, այն նրանց մարմնի կարևոր մասն է: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար: Եթե կենդանիներին համեմատենք մեքենայի հետ, ապա պոչը կլինի նրանց ղեկը:
Ձիերին, կովերին և մի քանի այլ կենդանիների պոչն օգնում է ամռանը պաշտպանվել ճանճերից, մոծակներից:
Շների մոտ պոչը տրամադրութան ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:
Որոշ կենդանիների պոչը տաքացնում է ցուրտեղանակին: Այդպիսին են կզաքիսը, աղվեսը, գայլը և էլի շատ ու շատ կենդանիներ: Ձմռանը, երբ նրանք պառկում են քնելու ձյան վրա, կծկվում և պոչով փակում են իրենց քիթը, որպեսզի այն չսառչի:
Խորամանկ աղվեսն առանց պոչի պարզապես չի կարող ապրել, որովհետև շները նրան կբռնեն, իսկ պոչի օգնությամբ նա խաբում է: Պոչը ուղղում է դեպի ձախ, իսկ ինքը փախչում ՝աջ:
Շատ կենդանիներ պոչն օգտագործում են վազքի ժամանակ հավասարակշռությունը պահելու համար: Հենց այդ պատճառով էլ սկյուռիկին անհրաժեշտ է պոչը , երբ նա մի ճյուղից մյուսն է ցատկում: Եվ նրա փամփլիկ պոչը ծառայում է իբրև օդապարիկ:
Իսկ կապիկներին պոչն օգնում է սնունդ գտնել. պոչով կախվելով ճյուղերից՝ նրանք թաթերով կարողանում են պտուղներ պոկել:
Առաջադրանք
1. Ի՞նչ դեր ունի պոչը կենդանիների կյանքում:
Պարզվում է, որ պոչը շատ կարևոր դեր է խաղում կենդանիների կյանքում, այն նրանց մարմնի կարևոր մասն է: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար: Եթե կենդանիներին համեմատենք մեքենայի հետ, ապա պոչը կլինի նրանց ղեկը:
2. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ նկարագրվում է շան տրամադրությունն ըստ պոչի:
Շների մոտ պոչը տրամադրութան ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:
3. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Կապիկներին պոչն օգնում է՝
· արագ վազել,
· ազատվել թշնամիներից,
· ձմռան ցրտին տաքանալ,
· պոչով կախվել ճյուղերից ու թաթերով բանան պոկել:
4. Ո՞ր կենդանին է խաբում իր պոչով:
Աղվեսը
5. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
· Ձիերն ու կովերը պոչի օգնությամբ քշում են ճանճերին:
· Ձիերն ու կովերը պոչի օգնությամբ սնունդ են հայթայթում:
6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կենդանիների պոչի մասին:
Ես տեկստից իմացա որ խորամանկ աղվեսն առանց պոչի պարզապես չի կարող ապրել, որովհետև շները նրան կբռնեն, իսկ պոչի օգնությամբ նա խաբում է: Պոչը ուղղում է դեպի ձախ, իսկ ինքը փախչում ՝աջ:
7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները
ուրախություն — տխրություն
ներքեվ — վերև
ցուրտ — շոգ
8. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
ձիեր շներ
9. Գրի՛ր պոչատ, ճերմակ, փափուկ, խաբել բառերի հոմանիշները:
Պոչատ — առանց պոչ
10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Պոչ», «աղվես» բառերը ցույց են տալիս.
Солнечным пасхальным утром шёл по опушке леса кролик Питер. Направлялся он в гости к Сонечке и Сандрику и нёс в своих лапках корзинку полную крашеных яичек и маленьких шоколадок.
На высокой сосне мама белка учила своих маленьких бельчат, как нужно расставлять лапки, когда прыгаешь с ветки на ветку. Беличья семья ещё издали заметила Питера и радостно приветствовала кролика:
— Доброе утро, Питер! Что ты несёшь в своей корзинке?
— Доброго утра и светлой Пасхи! – ответил кролик Питер. – Несу я яички и лакомства для Сонечки и Сандрика.
— Мы тоже хотим, мы тоже хотим, — запрыгали бельчата на ветке.
— Тут много! Угощу и вас, — ответил Питер.
Он достал из корзинки крашеное яичко и шоколадки для бельчат. Мама белка спустилась вниз и с благодарностью приняла угощения от кролика.
— Спасибо! Спасибо! – кричали бельчата вслед Питеру и махали своими пушистыми рыжими хвостами.
Питер не успел далеко уйти, как встретился с семьёй лис. Мама-лисица грелась на солнышке, пока лисят устраивали соревнования по прыжкам через пенёк.
— Питер, Питер! Что у тебя в корзинке? – хором закричали лисята.
— Пасхальные гостинцы для Сонечки и Сандрика, — ответил кролик. – Давайте угощу вас шоколадками!
— Нет, нет, лисятам нельзя шоколадки, — вмешалась мама-лисица. – Зубки испортят. Для лис зубы очень важны.
— Ну, тогда возьмите по крашеному яичку! – предложил Питер.
Угостив лисят и немного побеседовав с мамой-лисицей о том, какой сегодня ясный и погожий денёк, кролик Питер продолжил свой путь, напевая весёлую песенку:
— Пасхальное утро, прекрасный денёк,
И рады и счастливы люди и звери.
1.Ответь на вопросы:
Чем Питер угостил лисят?
Куда шёл кролик Питер?
Что он нёс в своей корзинке?
Кого Питер встретил первым?
Чему мама белка учила бельчат?
Почему лисятам нельзя было шоколадки?
Чем Питер угостил лисят?
Пасхальная викторина «Кролик Питер»
1. Куда направлялся кролик Питер? а) В школу б) В гости к Сонечке и Сандрику в) В лес за грибами
2. Что было в корзинке у Питера? а) Яблоки и морковь б) Крашеные яички и шоколадки в) Орехи и ягоды
3. Кого Питер встретил первым? а) Лис б) Белок в) Медведя
4. Чему мама белка учила бельчат? а) Собирать орехи б) Прыгать с ветки на ветку в) Прятаться от врагов
5. Что сделали бельчата, увидев Питера? а) Испугались б) Спрятались в) Обрадовались и поздоровались
6. Чем Питер угостил бельчат? а) Только шоколадом б) Только яичками в) Яичками и шоколадками
7. Кого Питер встретил потом? а) Волков б) Лис в) Зайцев
8. Почему лисятам нельзя было шоколадки? а) Они не любят сладкое б) Это опасно для зубов в) У них не было аппетита
9. Чем Питер угостил лисят? а) Орехами б) Яичками в) Морковью
10. Какое настроение было в конце текста? а) Грустное б) Весёлое и праздничное в) Страшное
Часть 2
Пасхальное утро, прекрасный денёк,
Несу вам подарки. Откройте же двери!
Тут на пути кролика встретились папа-ёж и маленький ежонок, которые возвращались домой с полными корзинками грибов.
— Вот, несём маме-ежихе грибочки, чтобы приготовила вкусный обед.
— А я к Сонечке и Сандрику, несу им пасхальные угощения, — ответил кролик Питер. – Возьми и ты себе яичко, ежонок.
Ёж с ежонком поблагодарили пасхального кролика, и каждый отправился в свою сторону. Затем на пути Питера встретилась медведица с тремя медвежатами, а около ручья бобёр с бобрёнком. Всех радостно приветствовал кролик Питер, всех угощал содержимым своей корзинки.
Вот уже и лес закончился, и по тропинке через поле кролик пошёл к домику, где жили Сонечка и Сандрик. Дети стояли на пороге дома и радостно махали приближающемуся кролику.
— Светлой Пасхи, мои друзья! – приветствовал их кролик.
— Светлой Пасхи! Здравствуй, здравствуй, Питер! – запрыгали дети от радости.
— А я вам гостинцы принёс, — пасхальный кролик протянул корзинку Сонечке.
— Ой, — воскликнула Сонечка, заглядывая в корзинку. – Тут почти ничего нет, только две маленькие шоколадки.
Кролик Питер сам заглянул в корзинку и понял, что девочка оказалась права. Он схватился за голову и заплакал.
— Ой, ой! Что же я наделал! Мне по пути встретилось столько моих друзей-зверей, каждый меня радостно приветствовал, и мне хотелось каждого чем-то угостить. Вот я и не заметил, как в корзинке закончились угощения. Что же мне теперь делать? Простите меня, пожалуйста!
— Не расстраивайся так, Питер, — Сонечка погладила кролика по голове. – Ты такой молодец, что угощал своих друзей. Пошли с нами в дом.
Малыш Сандрик взял кролика за лапку и потянул за собой:
— Идём, идём!
Когда Питер и дети зашли в дом, кролик увидел накрытый белой скатертью стол, на котором возвышался красивый пасхальный кулич и целая тарелка разноцветных крашеных яичек.
— Мы тебя так ждали! Сейчас будем чай пить! Посмотри, каких куличей мы с мамой испекли и булочек, и яички покрасили. У нас их много! Мы и тебя угостим, и в дорогу дадим. Давай свою корзинку! – сказала Сонечка кролику.
— Да разве так можно? Это ж я, пасхальный кролик, должен вам приносить гостинцы, а не вы мне.
Дети рассмеялись.
— Какая разница! – покачала головой девочка. – На Пасху все друг друга угощают! Ты угостил лесных зверушек, а мы тебя! Пасха – светлый праздник любви и доброты.
А затем вся семья вместе с кроликом Питером сели пить ароматный чай с пасхальными угощениями. В дорогу дети дали кролику крашеных яичек, булочек и куличей. А Питер решил снова пойти через лес, чтобы угостить тех своих друзей, которых ещё сегодня не встречал.
1.Ответь на вопросы
Почему корзинка Питера оказалась почти пустой?
Как дети отнеслись к Питеру?
Почему Питер сначала расстроился, а потом обрадовался?
Творческое задание
Закончи предложение: Питер — это герой, который…
Напиши 3–4 предложения: Как бы ты встретил(а) Питера у себя дома?
Жил-был Козлик. Он был очень любопытным, любящим и внимательным сыном. Всякий раз, когда наступал день рождения мамы или 8 Марта, Козлик никогда не забывал приготовить для неё подарок. Вот и в этот раз, проснувшись свежим мартовским мартовским утром и увидев на календаре праздничную цифру восемь, Козлик после завтрака отправился за подарком. В этот праздничный день он решил подарить маме букет первых подснежников. Несмотря на то, что лес, где должны были расти подснежники, находился довольно далеко, Козлик всё же отправился туда.
Оказавшись в лесу, Козлик заметил, что весной здесь пахнет сильнее, чем в деревне. Надышавшись свежим воздухом, он начал поиски. Козлик останавливался возле каждого дерева, каждого куста, не пропускал ни одной проталины. Но сколько бы он ни искал, ему так и не удалось найти ни одного цветка.
— Что же я подарю маме на праздник? Видно, подснежники в этом году появятся поздно, — подумал Козлик и, опустив голову, отправился домой.
Мама, увидев козлёнка, очень обрадовалась, ведь она переживала за него.
— Почему ты грустный? — спросила она.
— Я не приготовил подарок к твоему празднику, — виновато вздохнув, грустно ответил Козлик.
— Не приготовил подарок? — удивилась мама. — А по-моему, ты сегодня преподнёс мне самый лучший подарок.
— Самый лучший подарок? — переспросил Козлик. — Но какой?
— Ты сам — мой самый лучший подарок, — сказала мама и крепко обняла козлёнка.
Вопросы:
1.Кем был главный герой? а) Щенком б) Козликом в) Котёнком
2. Каким был Козлик? а) Злым и ленивым б) Любопытным и любящим в) Грустным и сердитым
3. К какому празднику Козлик готовил подарок? а) Новый год б) 8 Марта в) День рождения друга
4. Что Козлик хотел подарить маме? а) Яблоки б) Подснежники в) Игрушку
5. Почему Козлик не смог найти цветы? а) Он устал б) Цветы ещё не выросли в) Он заблудился
6. Куда отправился Козлик после поиска цветов? а) К друзьям б) Домой в) В другой лес
7. Почему мама обрадовалась, увидев Козлика? а) Она переживала за него б) Он принёс цветы в) Он был весёлым
8. Что мама назвала самым лучшим подарком? а) Букет б) Козлика в) Игрушку
9. Что сделал мама после слов о подарке? а) Обняла Козлика б) Подарила цветы в) Пошла в лес
10. Какой главный смысл этой истории? а) Нужно дарить дорогие подарки б) Любовь и внимание — самый лучший подарок в) Нужно искать цветы в лесу
Однажды вечером мама рассказала Маше и Мише сказку.
…Жила-была девочка Даша. Пошла она одна в лес, заблудилась и очень проголодалась. Вдруг видит: стоит избушка, а из её открытых окон очень вкусно пахнет. Девочка постучала в дверь и спрашивает: — Кто здесь живёт? Можно войти? — Входи! — ответила старушка, выглянувшая в окно. — Я здесь живу с моими внуками. Девочка вошла и не успела сделать двух шагов, как упала, потому что поскользнулась на макаронах, которые валялись на полу. А когда встала, увидела мальчиков, сидевших за столом: один, дул на горячий суп так сильно, что брызги летели во все стороны, другой устроил настоящую охоту за котлетой и, громко стуча вилкой, старался поймать её. Наконец, он поймал котлету и стал обкусывать её, измазал нос и щёки и вытер их рукавом. «Фу, как противно! — подумала Даша. — Лучше сяду с девочкой, которая пьёт компот». И тут же вскрикнула, потому что девочка стала выплёвывать вишнёвые косточки так далеко, что попала ей прямо в лоб… — Как вам не стыдно так некрасиво есть! — в слезах крикнула Даша. Все стали что-то отвечать ей, но понять ничего было нельзя, потому что они говорили с набитыми ртами. — Извините, — вздохнула Даша, — но за столом с вами сидеть очень неприятно. Уж лучше я останусь голодной. И ушла. — Плохой конец у сказки! — сказал Миша. — Надо было не уходить, а научить их, как вести себя за столом. — Правильно! — улыбнулась мама. — Вот ты бы, например, что им сказал? — На горячий суп дуть нельзя, а надо помешать ложкой, чтобы скорее остыл. И локти на стол класть тоже нельзя! — А от котлеты надо отламывать кусочки вилкой, — добавила Маша. — И косточки от компота класть на блюдечко. — Молодцы! — похвалила детей мама.
Вопросы:
Что вы можете сказать о мальчиках?
Подумайте, что ещё эти дети делали неправильно?
Почему Миша сказал, что у сказки плохой конец?
Придумайте свою концовку для сказки.
Какие правила нужно знать, чтобы правильно вести себя за столом?